Եվրոպական երկրները պատրաստ են բանակցություններ վարել Ռուսաստանի հետ, սակայն Ուկրաինայի շուրջ հակամարտության կարգավորման նպատակով Մոսկվայի հետ իրական բանակցությունները դեռ պետք է մեկնարկեն։
Ինչպես հայտնում է «The Guardian»-ը, այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։
«Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցությունների, և խաղաղ բանակցությունները մոտ ապագայում պետք է անցկացվեն խորհրդականների մակարդակով՝ Ուկրաինա-Ռուսաստան-Եվրոպա-ԱՄՆ ձևաչափով»,- նշել է Մերցն՝ անդրադառնալով նաև Բալթիկ ծովում ստեղծված իրավիճակին.
«Մեզնից ոչ ոք շահագրգռված չէ Բալթյան տարածաշրջանում լարվածության սրմամբ։
Այս տարածաշրջանում կայունությունն ու անվտանգությունը առաջնահերթ նշանակություն ունեն, և հատկապես չպետք է վտանգել նավագնացության ազատությունը»,- ասել է Մերցը։