Քաջայր Նիկողոսյանը կշարունակի ընտրապայքարը. դատարանը չչեղարկեց նրա գրանցումը. «Ազատություն»

Վարչական դատարանը մերժել է Սպիտակ համայնքի ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համայնքապետի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի գրանցումը չեղարկելու հայցը:

Հայցը ներկայացրել էր թիվ 22 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը՝ պնդելով, թե Նիկողոսյանը վարչական ռեսուրս է կիրառել և աշխատանքից ազատել մրցակից «Բարոյական արժեքներ» կուսակցության թեկնածուներին՝ փոխքաղաքապետին ու երեք վարչական ղեկավարների:

Դատարանն արձանագրել է, որ պաշտոնանկությունները կատարվել են հոկտեմբերի վերջին՝ մինչև նոյեմբերի 4-ին նախընտրական քարոզարշավի մեկնարկը, ուստի չեն կարող Նիկողոսյանի գործողությունները գնահատել որպես քարոզչության կարգի խախտում:

Անցած շաբաթավերջին ընտրատարածքային հանձնաժողովը որոշել էր, որ իր ենթականերին ընտրությունների նախաշեմին աշխատանքից հեռացնելով՝ գործող համայնքապետ Քաջայր Նիկողոսյանը հոգեբանական ճնշում է գործադրել, ազդել ընտրողների կամարտահայտման վրա և փորձել ընտրություններից առաջ առավելություն ստանալ:

Եթե դատարանը բավարարեր թիվ 22 ընտրատարածքային հանձնաժողովի հայցը, ապա Քաջայր Նիկողոսյանը, որ գլխավորում է իշխող կուսակցության ընտրական ցուցակը, կզրկվեր ընտրություններին մասնակցելու իրավունքից:

Մինչ Վարչական դատարանը քննում էր Սպիտակի ՔՊ-ական քաղաքապետի քաղաքական ճակատագիրը, կուսակցությունը շարունակում էր իր ակտիվ քարոզչությունը Նիկողոսյանի մասնակցությամբ՝ պնդելով, որ հայցն անհիմն է:

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment