Ճապոնիայի վարչապետ Սանաե Տակաիտին սկանդալի մեջ է հայտնվել G7-ի առաջնորդների տեսակոնֆերանսին չմասնակցելուց հետո։
Այս մասին հայտնի է դարձել Shukan Gendai հրատարակությունը։
«Սկզբում նա բացահայտ ստել է՝ պնդելով, որ առցանց հանդիպման համար անհրաժեշտ սարքավորումները ժամանակին պատրաստ չեն եղել։ Իրականում, դրանից առաջ նա խմել էր Ճապոնիայի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդների հետ։
Վարչապետի պաշտոնում նման անձ ունենալը, որը կարող է հեշտորեն ստել, խնդիրներ է ստեղծում նույնիսկ դիվանագիտության մեջ», — հրատարակությանը հայտնել է աղբյուրը՝ խնդրելով անանուն մնալ։
Ըստ ամսագրի՝ Տակաիտիի կողմից վերջին րոպեին հանդիպմանը միանալու չեղարկումը կասկածներ է առաջացրել, որ նա ալկոհոլի ազդեցության տակ է եղել։
Տեսակոնֆերանսը տեղի է ունեցել հոկտեմբերի 2-ին։