Արցախցի Արթուր Առուշանյանը դարձել է Ամերիկայի գավաթի չեմպիոն

Աշխարհի քառակի և Եվրոպայի վեցակի չեմպիոն, արցախցի Արթուր Առուշանյանը հերթական փառահեղ հաղթանակն է տոնել՝ դառնալով նաև Ամերիկայի գավաթի չեմպիոն։

«Աշխարհի քառակի և Եվրոպայի վեցակի չեմպիոն, արցախցի Արթուր Առուշանյանը հերթական փառահեղ հաղթանակն է տոնել՝ դառնալով նաև Ամերիկայի գավաթի չեմպիոն։

Արթուրն այն արցախցիներից է, որոնք, կորցնելով հայրենի հողում ապրելու հնարավորությունը, չեն կորցրել իրենց արժանապատվությունը, պայքարելու ուժն ու հաղթելու վճռականությունը։

Նա շարունակում է աշխարհին հիշեցնել, որ Արցախը միայն տարածք չէ։ Արցախը մարդիկ են՝ իրենց աննկուն ոգով, պատմությամբ, արժանապատվությամբ ու հաղթանակներով։

Շնորհավո՛ր, Արթուր։ Քո յուրաքանչյուր հաղթանակը հպարտություն է ողջ հայության համար, իսկ արցախցիների համար՝ նաև հույսի, ուժի և չհանձնվելու խորհրդանիշ։ Արցախը շարունակում է ապրել, և քո յուրաքանչյուր հաղթանակի մեջ մի ամբողջ Արցախ է բաբախում։

Կգա այն օրը, երբ քո ամենամեծ հաղթանակը կնշես ոչ թե օտար ափերում, այլ քո հարազատ Ստեփանակերտում՝ քո ժողովրդի կողքին, քո հայրենի երկնքի տակ։

Հ. Գ. Այսքան տիտղոսներից ու նվաճումներից բացի՝ Արթուրին բախտ է վիճակվել արժանանալու ևս մեկ բացառիկ կոչման՝ լինելու մեր փեսան»,- հայտնել է արցախցի փաստաբան Ռոման Երիցյանը։

Leave a comment