Քրեական ոստիկանության գլխավոր վարչության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները օպերատիվ տեղեկությունն իրացրել են նոյեմբերի 13-ին։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից:
Մայրաքաղաքի Աթոյան անցուղում թմրամիջոց ապօրինի պահելու և իրացնելու կասկածանքով ձերբակալվել և իր վարած ավտոմեքենայով հանդերձ Համայնքային ոստիկանության Էրեբունու բաժին է տեղափոխվել օտարերկրացի 65-ամյա մի տղամարդ։ Նա հայտնել է, որ իրացնելու նպատակով Տելեգրամ հավելվածի միջոցով ձեռք բերած մեթամֆետամինով 30 փաթեթներից 15-ն արդեն տեղադրել է, ևս 15 փաթեթ մեքենայում է։
Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ հայտնաբերվել է տեղադրված փաթեթներից հինգը, որոնց ընդհանուր քաշը 27 գրամ էր։ Հաջորդ օրը դատարանի որոշմամբ կատարված խուզարկությամբ էլ նրա վարած մեքենայում հայտնաբերվել է մեթամֆետամինին նմանվող զանգվածով 15 փաթեթ՝ որոնց ընդհանուր քաշը նույնպես 27 գրամ էր։
65-ամյա տղամարդու նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը։
Նախաքննությունը շարունակվում է։