Մեր գործընկեր, «Եվրասիա համագործակցության հիմնադրամի» մարդու իրավունքների ծրագրերի ղեկավար Իզաբելլա Սարգսյանը քննադատել է նոր Սահմանադրության նախագծի՝ ԶՈւ անհետաձգելի կիրառման կարգավորումը։
Վստահ եմ, որ Իզաբելլան չի կարդացել գործող Սահմանադրության համանման իրավիճակի կարգավորումը, քանի որ հակառակ դեպքում քննադատելու տեղը անաչառորեն կողջուներ ակնհայտ պրոգրեսը։
Բանն այն է, որ երկու Սահմանադրություններով էլ Վարչապետը կարող է անհետաձգելի դեպքերում կիրառել ԶՈՒ–ն (բնականաբար)։ Բայց, ի տարբերություն գործող Սահմանադրության, որի համաձայն Կառավարությունը միայն տեղեկացվում է Վարչապետի այդ որոշման մասին, նորի նախագծով Կառավարությունը կարող է վերացնել այդ որոշումը կամ չեղյալ հայտարարել այդ որոշմամբ նախատեսված միջոցառումների իրականացումը։
Այսինքն, Կառավարությանը, որպես կոլեգիալ մարմին, ավելի բարձր կարգավիճակ է տրվում, քան Վարչապետին։
Անգամ ավելին, ի տարբերություն գործող Սահմանադրության, որի համաձայն Վարչապետի միանձնյա այդ որոշումը կարող է հարատև լինել, նոր Սահմանադրության նախագծով Կառավարության կողմից չչեղարկվելու դեպքում հայտարարվում է Արտակարգ կամ Ռազմական դրություն, որը, ինչպես գիտեք, կարող է վերացվել Ազգային Ժողովի կողմից։
Այլ կերպ ասած, եթե այժմ Վարչապետի՝ անհետաձգելիության հիմքով ԶՈՒ կիրառելու որոշումը, ըստ էության, որևէ մեկի կողմից չի կարող վերացվել, ապա նոր Սահմանադրության նախագծով այն կարող է վերացվել թե՜ Կառավարության և թե՜ ԱԺ–ի կողմից։
Անհամբեր կսպասեմ, որ Իզաբելլան ուսումնասիրի այս հարցը և դրա հետ կապված անաչառ կարծիք հայտնի։