Իրանի սահմանների մոտ ռազմական կառույցների առկայությունն անընդունելի է․ Բաղային՝ «Թրամփի երթուղու» մասին

Իրանի սահմանների մոտ ռազմական կառույցների առկայությունն անընդունելի է, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային՝ մեկնաբանելով «Թրամփի երթուղու» (TRIPP) գործարկումը։

Բաղային նշել է, որ Թեհրանը ողջունում է Հարավային Կովկասում տնտեսական կապերի ընդլայնումն ու տրանսպորտային ուղիների ապաշրջափակումը, սակայն զգուշությամբ կհետևի «Թրամփի երթուղու» զարգացմանը։

«Ոչ մի երրորդ կողմի չպետք է թույլ տրվի վտանգել տարածաշրջանային անվտանգությունը կամ խոչընդոտել Իրանի և տարածաշրջանի երկրների միջև բարիդրացիական հարաբերությունները»,- հայտարարել է Էսմայիլ Բաղային։

 

Leave a comment