«Այն, ինչի մասին խոսում էինք, իրականությանը համապատասխանում է․ նախաբանից հանվել է անկախության հռչակագրին հղումը, ինչն անկասկած, Ադրբեջանի նախագահի Իլհամ Ալիևի պահանջն է։ Նախաբանից մի շարք այլ դրույթներ էլ են հանվել․ օրինակ՝ քաղաքացիական համերաշխության մասին դրույթը։ Հայ ժողովրդի փոխարեն նոր նախագծում ՀՀ ժողովուրդ է նշվում, սա վկայում է նրա մասին, որ այս իշխանությունները խնդիր ունեն հայ ժողովրդի հետ»,-խորհրդարանական ճեպազրույցներում ասաց «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը՝ անդրադառնալով այսօր հրապարակված նոր Սահմանադրության տեքստին։
Խմբակցությունում դեռևս ուսումնասիրում են նախագիծը, բայց նախնական տպավորությունները թույլ են տալիս պնդել, որ այն բռնապետական պետության միտում պարունակող նախագիծ է։
«Մենք, ինչպես որ պաշտպանել էինք և պաշտպանում ենք Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցին, այնպես էլ պաշտպանելու ենք ՀՀ մայր օրենքը՝ Սահմանադրությունը»,-ասաց Տիգրան Աբրահամյանը։
Խմբակցության մեկ այլ պատգամավոր՝ Լիանա Մանուկյանն էլ հավելեց՝ նախագծի բովանդակային քննարկումների մեջ չեն մտնելու։
Մանրամասները՝ տեսանյութում
Հիշեցնենք, Նիկոլ Փաշինյանն այսօր հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը։ Ընդդիմադիրների առաջին արձագանքները բացասական են։ Վերջին խորհրդարանական քննարկումներում «Հայաստան» դաշինքը հստակ հայտարարել էր՝ «գործարքի չեն» գնալու, «Ուժեղ Հայաստան» դաշինքը նույնպես հայտարարել էր, որ դեմ է նոր Սահմանադրությանը։
Members of Strong Armenia Faction Liana Manukyan and Tigran Abrahamyan hold parliamentary briefings following the regular sessions of the National Assembly in Yerevan, Armenia
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: