Պաշտոնական այցով Լիտվայի Հանրապետությունում գտնվող Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը Լիտվայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Կեստուտիս Բուդրիսի հետ հանդիպմանն անդրադարձել է վիզաների ազատականացման գործընթացին: Զրուցակիցներն անդրադարձել են նաև Հայաստան-Եվրամիություն գործընկերության օրակարգում ընդգրկված մի շարք այլ հարցերի։
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունների զարգացմանն ու համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր։
Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Պաուլա Պինյոն չէր հաստատել, որ ԵՄ և Հայաստանի միջև մինչև 2029 թվականը առանց վիզայի ռեժիմ է սահմանվելու՝ նշելով, որ դեռ վաղ է որևէ ժամկետ կանխատեսել: «Դեռ վաղ է կանխատեսել՝ արդյոք 2029 թվականը կամ մեկ այլ ամսաթիվ կլինի վիզային ռեժիմի ազատականացման պահը։ Ես կասեի, որ այո, նման հստակության համար դեռ չափազանց վաղ է»,- ասել է Պինյոն։