https://arm.sputniknews.ru/20261123/mvoskvan-erkkhvosutjun-e-sksum-evrvopaji-het-haskanalu-khaghaghutjan-patrastakamutjuny-109671240.html
Մոսկվան երկխոսություն է սկսում Եվրոպայի հետ՝ հասկանալու խաղաղության պատրաստակամությունը
Մոսկվան երկխոսություն է սկսում Եվրոպայի հետ՝ հասկանալու խաղաղության պատրաստակամությունը
Sputnik Արմենիա
Կրեմլում հույս ունեն, որ Բալթիկայում ահաբեկչությունը կանխելու համար Բալթյան երկրները կազդեն Կիևի վրա։ 23.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-23T15:20+0400
2026-11-23T15:20+0400
2026-11-23T15:20+0400
կրեմլ
https://cdn.am.imgsputniknews.ru/img/1109/98/11099818_0:5:3275:1847_1920x0_80_0_0_95b84ee8f2a7d0eafbb8e4f9f9356ae7.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի – Sputnik. Մոսկվան մտադիր է եվրոպացիների հետ նախաձեռնել շփում՝ հասկանալու համար, թե որքանով են նրանք խաղաղություն ցանկացողների կոալիցիա: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:«Ռուսաստանի համար կարևոր է հասկանալ, թե որքանով եվրոպացիների դիրքորոշումը կապ ունի խաղաղ կարգավորման ուղու կարգավորման խնդրի հետ։ Այլ կերպ ասած՝ որքանով է այս «ցանկացողների կոալիցիան» խաղաղություն ցանկացողների, այլ ոչ թե պատերազմը շարունակել ցանկացողների կոալիցիա», – ասել է նա ճեպազրույցի ժամանակ։Պեսկովը նաև նշել է, որ Զելենսկու և Կիևի այլ ներկայացուցիչների հայտարարություններն ավելի շուտ վկայում են այն մասին, որ Ուկրաինան չի ցանկանում շարունակել մարդասիրական գործողությունները: Միևնույն ժամանակ Կրեմլի ներկայացուցիչը հավելել է, որ Կոնստանտինովկայում մարդասիրական գործողության վերաբերյալ Մոսկվայի նախաձեռնությունը արդիական է՝ չնայած Կիևի ռեժիմի արձագանքի բացակայությանը:Կրեմլում մտահոգված են նաև Բալթիկայի տարածաշրջանում ահաբեկչական ակտիվության ընդլայնմամբ:«Մենք դա տեսնում ենք։ Բացի այդ, բոլոր ափամերձ երկրներն այս կապակցությամբ անհանգստություն են զգում: Դա շատ վտանգավոր է և իհարկե հանգեցնում է տարածաշրջանի լարվածության սրմանը», – ասել է Պեսկովը լրագրողներին։Ռուսական «Sparta II» բեռնանավը նոյեմբերի 21-ին Ֆիննական ծոցում ենթարկվել էր հարվածի։ Հարձակումը տեղի էր ունեցել Ռուսաստանի սահմանից 3 ծովային մղոն հեռավորության վրա: Նավն ուղևորվում էր Կալինինգրադ: Մարզպետ Ալեքսեյ Բեսպրոզվանիխը հավաստիացրել է, որ տարածաշրջանի մատակարարման սպառնալիք չկա, իրավիճակը գտնվում է նրա անձնական վերահսկողության տակ։
կրեմլ
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/1109/98/11099818_148:0:2879:2048_1920x0_80_0_0_1f07a1524bf7a4aa3d53caea8cec43c5.jpg.webp
կրեմլ
Կրեմլում հույս ունեն, որ Բալթիկայում ահաբեկչությունը կանխելու համար Բալթյան երկրները կազդեն Կիևի վրա։
ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի – Sputnik. Մոսկվան մտադիր է եվրոպացիների հետ նախաձեռնել շփում՝ հասկանալու համար, թե որքանով են նրանք խաղաղություն ցանկացողների կոալիցիա: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Ռուսաստանի համար կարևոր է հասկանալ, թե որքանով եվրոպացիների դիրքորոշումը կապ ունի խաղաղ կարգավորման ուղու կարգավորման խնդրի հետ։ Այլ կերպ ասած՝ որքանով է այս «ցանկացողների կոալիցիան» խաղաղություն ցանկացողների, այլ ոչ թե պատերազմը շարունակել ցանկացողների կոալիցիա», – ասել է նա ճեպազրույցի ժամանակ։
Պեսկովը նաև նշել է, որ Զելենսկու և Կիևի այլ ներկայացուցիչների հայտարարություններն ավելի շուտ վկայում են այն մասին, որ Ուկրաինան չի ցանկանում շարունակել մարդասիրական գործողությունները: Միևնույն ժամանակ Կրեմլի ներկայացուցիչը հավելել է, որ Կոնստանտինովկայում մարդասիրական գործողության վերաբերյալ Մոսկվայի նախաձեռնությունը արդիական է՝ չնայած Կիևի ռեժիմի արձագանքի բացակայությանը:
Կրեմլում մտահոգված են նաև Բալթիկայի տարածաշրջանում ահաբեկչական ակտիվության ընդլայնմամբ:
«Մենք դա տեսնում ենք։ Բացի այդ, բոլոր ափամերձ երկրներն այս կապակցությամբ անհանգստություն են զգում: Դա շատ վտանգավոր է և իհարկե հանգեցնում է տարածաշրջանի լարվածության սրմանը», – ասել է Պեսկովը լրագրողներին։
Ռուսական «Sparta II» բեռնանավը նոյեմբերի 21-ին Ֆիննական ծոցում ենթարկվել էր հարվածի։ Հարձակումը տեղի էր ունեցել Ռուսաստանի սահմանից 3 ծովային մղոն հեռավորության վրա: Նավն ուղևորվում էր Կալինինգրադ: Մարզպետ Ալեքսեյ Բեսպրոզվանիխը հավաստիացրել է, որ տարածաշրջանի մատակարարման սպառնալիք չկա, իրավիճակը գտնվում է նրա անձնական վերահսկողության տակ։