ՀՀ 9-րդ գումարման Ազգային ժողովի «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Հայկ Սուքիասյանի ֆեյսբուքյան գրառումը
Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի՛ ունենալու։
Եվ այսպես, այսօր հրապարակվեց Նիկոլ Փաշինյանի հռչակած 4-րդ հանրապետության համար գրված Սահմանադրության տեքստը` առանց Հայաստանի Հանրապետության ծննդյան վկայական Անկախության հռչակագրին հղման:
Նիկոլ Փաշինյանի հրահանգով գրված Սահմանադրության տեքստն ամբողջությամբ բավարարում է Թուրքիայի և Ադրբեջանի պահանջը. չկա Արարատ սարի մասին հիշատակում, չկա Հայոց Ցեղասպանության մասին հիշատակում, չկա Լեռնային Ղարաբաղի մասին հիշատակում։
Փաշինյանի հռչակած 4-րդ Հանրապետության համար գրված Սահմանադրության տեքստն ամբողջությամբ բավարարում է Թուրքիայի և Ադրբեջանի պահանջները, ուստի «Ուժեղ Հայաստանը» շարունակելու է ավելի հաստատակամ պնդել, որ Ալիևի թելադրանքով Հայաստանը սահմանադրություն չի’ ընդունելու:
Ալիևի թելադրանքով գրված այս սահմանադրությունը քայքայման է տանում Հայաստանի պետականության հիմքերը, հետևապես, հայ ժողովուրդը միահամուռ պետք է դիմադրի դրա ընդունմանը:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: