Այսօր Հայաստանում տեղի ունեցան շատ կարևոր իրադարձություններ. Հայաստանի վարչապետը նոր Սահմանադրության տեքստը հրապարակային քննարկման է ներկայացրել, հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը Իտալիայի արտաքին գործերի նախարար Անտոնիո Տայանիի հետ համատեղ մամուլի ասուլիսում։
«Հայաստանի Սահմանադրությունը այս երկրի ներքին գործն է։ Սակայն Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումը կախված է մեկ պայմանից. որ Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները հանվեն Հայաստանի Հիմնական օրենքից։ Հետևաբար, խաղաղության համաձայնագրի ժամկետների որոշումը մեր վերահսկողությունից դուրս է՝ դա Հայաստանի ներքին գործընթաց է», – ասել է Բայրամովը։