Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Ջամալ Մուսիալան դարձյալ ուշագնաց է եղել: Միջադեպը տեղի է ունեցել գերմանական անումբի մարզման ժամանակ, հաղորդում է Bild-ը:
23-ամյա ֆուտբոլիստի ուշագնացության պատճառներն առայժ հայտնի չեն:
Ջամալ Մուսիալան օգոստոսին երկու անգամ ուշագնաց էր եղել «Բավարիայի» հանդիպման ժամանակ: Ախտորոշվել էր նյարդաբանական հիվանդություն, որն անբուժելի էր:
«Բավարիայի» ղեկավարները վստահ չեն, որ Մուսիալան առողջական խնդիրների պատճառով կկարողանա վերադառնալ նախկին խաղամակարդակին:
Կիսապաշտպանը 2021 թվականից է հանդես գալիս մյունխենյան ակումբում, որի հետ 6 անգամ դարձել է Գերմանիայի չեմպիոն: Այս մրցաշրջանում նա մասնակցել է 5 խաղի՝ դառնալով 2 գոլի ու 1 գոլային փոխանցման հեղինակ:
Դավիթ Եղիազարյան