Երդվյալ ատենակալների ինստիտուտ՝ ՀՀ-ում․ նոր Սահմանադրությամբ առաջարկվող փոփոխությունները

Հասարակություն

23.11.2026 | 15:04

Սահմանադրության նոր նախագծով առաջարկվում է ՀՀ-ում երդվյալ ատենակալների ինստիտուտ ներդնել։

Գործող Սահմանադրությունում երդվյալ ատենակալների կամ դատավարությանը երդվյալների մասնակցության վերաբերյալ որևէ դրույթ չկա։ Նոր Սահմանադրության նախագծով ամրագրվել է․ «Օրենքով նախատեսված դեպքերում և կարգով դատավարությունն իրականացվում է երդվյալների մասնակցությամբ»։

Թե որ գործերով (օրինակ՝ ծանր կամ առանձնապես ծանր քրեական գործերով) և ինչ ընթացակարգերով են ներգրավվելու երդվյալները, սահմանվելու է օրենքով։

«Մեզ ծայրահեղ անհրաժեշտ է երդվյալ ատենակալների ինստիտուտի ներդրումը, որն առանց Սահմանադրական փոփոխության հնարավոր չի»,- դեռևս ապրիլի 16-ին Ազգային ժողովում հայտարարել էր Նիկոլ Փաշինյանը։

Նա նշել է՝ արդարադատության ոլորտի խնդիրները պահանջում են «վիրահատական» լուծումներ․ «Սերժսարգսյանա-ռոբերտքոչարյանա արդարադատությունն ինքն իրեն վերարտադրում է։ Պետք է այդ վերարտադրության մետաստազը կտրել և քաղցկեղը հեռացնել»։

Իրավական ոլորտի ոչ բոլոր մասնագետներն են աջակցում նման «վիրահատական» միջամտություններին։

Եվգենյա Համբարձումյան

Leave a comment