ՊՆ-ում քննարկվել են Հայաստան-Չեռնոգորիա համագործակցության հեռանկարները (PAN.am)

Չեռնոգորիայի պաշտպանության նախարար Դրագան Կրապովիչի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 23-ին պաշտոնական այցով ժամանել է Հայաստան, հայտնում է պաշտպանության նախարարությունը։

Տեղի է ունեցել Հայաստանի և Չեռնոգորիայի պաշտպանության նախարարների առանձնազրույցը, որը շարունակվել է պատվիրակությունների ընդլայնված կազմով։

Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Չեռնոգորիա համագործակցության ընթացքին և զարգացման հեռանկարներին վերաբերող հարցեր։

Կողմերը բարձր են գնահատել երկու երկրների միջև զարգացող հարաբերությունները և այդ համատեքստում պաշտպանության ոլորտում համագործակցության զարգացման կարևորությունը:

Զրուցակիցներն անդրադարձել են նաև միջազգային և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցերի։

Leave a comment