ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր, Գորիս համայնքի ղեկավարի նախկին տեղակալ Իրինա Յոլյանի ֆեյսբուքյան գրառումը
Հրապարակված նոր Սահմանադրության նախագծից Անկախության հռչակագրի հղումը հանելը՝ Ալիևի պահանջներին ընդառաջ, նշանակում է ական դնել մեր ազգային ինքնության, պատմական հիշողության, Հայաստանի անկախության և պետականության հիմքերի տակ։
Երբ իշխանության կողմից բերված Սահմանադրության նախագիծն ինքնին վտանգում է մեր պետականության պատմական հիմքերը, նոր տեքստում տեղ գտած մյուս հակաժողովրդավարական դրույթների մասին երկար խոսելն անգամ ավելորդ է դառնում։
Հայաստանի Սահմանադրությունը չի կարող գրվել Ալիևի պահանջների թելադրանքով։ Մեր պետականությունը սակարկության առարկա չէ։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: