Հայկական կողմն անհրաժեշտ երաշխիքներ տվել է Թեհրանին․ Բաղայի

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Իրանի սահմանների մերձակայքում ցանկացած օտարերկրյա զինվորականների և անվտանգության ուժերի ներկայությունն անընդունելի է․ հայկական կողմն այդ հարցով անհրաժեշտ երաշխիքներ տվել է Թեհրանին։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։

«Ընդգծվել է, որ Իրանի սահմանների մերձակայքում որևէ ռազմական ուժի կամ անվտանգության ստորաբաժանման ներկայությունն անընդունելի է։ Հայկական կողմը մեզ անհրաժեշտ երաշխիքներ է տվել»,- ասել է նա ճեպազրույցի ընթացքում՝ մեկնաբանելով «Թրամփի ուղու» (TRIPP) հնարավոր ստեղծումը։

Բաղայիի խոսքով՝ Իրանը Հայաստանի հետ շատ լավ հարաբերություններ ունի, և երկու երկրների միջև ձևավորվել է վստահության բարձր մակարդակ։ 

Նոյեմբերի 9-ին Բաղային հայտնել էր, որ Երևանը Թեհրանին հավաստիացրել է՝ Հայաստանի Սյունիքի մարզով անցնող «Թրամփի ուղին» չի հանգեցնի սահմանների փոփոխության, իսկ այդ տարածքում ամերիկացի զինվորականներ չեն տեղակայվի։

Leave a comment