Գիշերն օդի ջերմաստիճանը նվազել է 4-6 աստիճանով, տեղումներ չեն սպասվում (PAN.am)

Հանրապետության տարածքում նոյեմբերի 23-ի ցերեկը, 24-ին, 26-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 25-ին առանձին շրջաններում տեղումները կլինեն ինտենսիվ։

Քամին հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, նոյեմբերի 24- 25-ին առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում 20-25մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 23-ի գիշերը նվազել է 4-6 աստիճանով։

Երևանում ևս նոյեմբերի 23-ին և 24-ին կանխատեսվում է առանց տեղումների եղանակ։ Մայրաքաղաքում նոյեմբերի 23-ի ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +10-12 աստիճանի, իսկ երեկոյան կնվազի մինչև +6․․․+8 աստիճան։

Leave a comment