Կրկին քաղաքացիների նամակների մասին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ անդրադառնալով քաղաքացիների նամակների մեծ թվին։

Վարչապետը նկատել է՝ որքան շատ նամակի է պատասխանում, այնքան դրանց թիվն ավելանում է։

«Այս պահի դրությամբ ես 1254 նամակ ունեմ, որոնք չեմ հասցրել նայել և ուզում եմ տեղեկացնել, որ անցնում եմ նամակների հետ կապված էկոնոմ ռեժիմի»,- ասել է վարչապետը։

Նիկոլ Փաշինյանը նշել է՝ նամակների ծավալները մեծանում են, նաև խնդրել է չզարմանալ, եթե նամակի պատասխանը ուշ ստացվի։

Leave a comment