3 ավտոմեքենաների բախման հետևանքով զոh և վիրավոր կա

3 ավտոմեքենաների բախման հետևանքով զոh և վիրավոր կա

Երեկ՝ նոյեմբերի 22-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22:50-ի սահմաններում Ռոստովյան-Աթոյան փողոցների խաչմերուկում բախվել են Chery, Kia և «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենաները։

Բախման հետևանքով էլ «ՎԱԶ 2107» -ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, մխրճվել Աթոյան փողոցում գործող շինանյութի խանութ՝ կոտրելով ցուցափեղկն ու ապակիները։

Ինչպես դեպքի վայրից հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել են Երևանի տարբեր մասնագիտացված հիվանդանոցներ։

Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ մինչ քննչական խումբը դեպքի վայրում աշխատում էր, հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ վիրավորներից մեկը գիտակցության չգալով մահացել է։ 

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների, մահացածի և վիրավորի ինքնությունը։

Leave a comment