https://arm.sputniknews.ru/20261122/trampy-hakvats-e-iranin-harvatsnery-verskselun-gvortsarqi-bacakajutjan-depqum-109651885.html
Թրամփը հակված է Իրանին հարվածները վերսկսելուն գործարքի բացակայության դեպքում
Թրամփը հակված է Իրանին հարվածները վերսկսելուն գործարքի բացակայության դեպքում
Sputnik Արմենիա
Այս մասին կիրակի օրը հայտնել է Fox News -ի լրագրող Թրեյ Ինգստը Թրամփի հետ հարցազրույցից հետո։ 22.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-22T23:39+0400
2026-11-22T23:39+0400
2026-11-22T23:39+0400
դոնալդ թրամփ
ամն
իրանի իսլամական հանրապետություն
բանակցություններ
աբբաս արաղչի
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/16/109651577_0:53:1500:897_1920x0_80_0_0_21b7b2a90fae01414ac31f6b30251cb8.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հակված է Ամանորից հետո Իրանին հարվածներ հասցնելու հրաման տալ, եթե կողմերը չկարողանան համաձայնության հասնել: Այս մասին հայտնել Է Fox News-ը վկայակոչելով ամերիկացի առաջնորդի մեկնաբանությունը։Հեռուստաալիքին տված մեկնաբանություններում ամերիկացի առաջնորդը իրանցի բանակցողներին մեղադրել է ԱՄՆ-ում միջանկյալ ընտրություններից հետո ռազմական գործողությունների ձգձգման և էսկալացիայի շարունակման մեջ:Նախօրեին Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին հայտարարել էր, որ Թեհրանը պատրաստ է փորձագիտական մակարդակով բանակցություններ վարել ԱՄՆ-ի հետ Հորմուզի նեղուցի բացման և «լավ, արժանապատիվ և ամուր համաձայնության» ձգտման շուրջ: Նախարարն ընդգծել է, որ բանակցությունները հնարավոր են գործընթացին ԱՄՆ-ի «անկեղծ նվիրվածության» և Իրանի կոնկրետ պահանջների կատարման դեպքում: Արաղչին նաև ուշադրություն է հրավիրել Թրամփի հռետորաբանության փոփոխականության վրա՝ նշելով, որ նրա հայացքների պարբերական փոփոխությունը «հստակություն և ոչ երկիմաստություն» է պահանջում:ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ին սկսել են հարվածներ հասցնել Իրանի օբյեկտներին, ինչին իրանական կողմը նույնպես պատասխանել է հարվածներով: Չնայած այն հանգամանքին, որ հակամարտությունը հանդարտվել է, այն մնում է չկարգավորված։
ամն
իրանի իսլամական հանրապետություն
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/16/109651577_137:0:1470:1000_1920x0_80_0_0_199e5c5a6484f941ec577e6522dffc31.jpg.webp
դոնալդ թրամփ, ամն, իրանի իսլամական հանրապետություն, բանակցություններ, աբբաս արաղչի
դոնալդ թրամփ, ամն, իրանի իսլամական հանրապետություն, բանակցություններ, աբբաս արաղչի
Այս մասին կիրակի օրը հայտնել է Fox News -ի լրագրող Թրեյ Ինգստը Թրամփի հետ հարցազրույցից հետո։
ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հակված է Ամանորից հետո Իրանին հարվածներ հասցնելու հրաման տալ, եթե կողմերը չկարողանան համաձայնության հասնել: Այս մասին հայտնել Է Fox News-ը վկայակոչելով ամերիկացի առաջնորդի մեկնաբանությունը։
Հեռուստաալիքին տված մեկնաբանություններում ամերիկացի առաջնորդը իրանցի բանակցողներին մեղադրել է ԱՄՆ-ում միջանկյալ ընտրություններից հետո ռազմական գործողությունների ձգձգման և էսկալացիայի շարունակման մեջ:
«Հիմա նրանք ավելի ագրեսիվ են, քան ընտրություններից առաջ։ Նրանք անընդհատ խոսում են, այն ամենը, ինչ անում են, միայն խոսում են»,- նշել Է Թրամփը։
Նախօրեին Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին հայտարարել էր, որ Թեհրանը պատրաստ է փորձագիտական մակարդակով բանակցություններ վարել ԱՄՆ-ի հետ Հորմուզի նեղուցի բացման և «լավ, արժանապատիվ և ամուր համաձայնության» ձգտման շուրջ: Նախարարն ընդգծել է, որ բանակցությունները հնարավոր են գործընթացին ԱՄՆ-ի «անկեղծ նվիրվածության» և Իրանի կոնկրետ պահանջների կատարման դեպքում: Արաղչին նաև ուշադրություն է հրավիրել Թրամփի հռետորաբանության փոփոխականության վրա՝ նշելով, որ նրա հայացքների պարբերական փոփոխությունը «հստակություն և ոչ երկիմաստություն» է պահանջում:
ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ին սկսել են հարվածներ հասցնել Իրանի օբյեկտներին, ինչին իրանական կողմը նույնպես պատասխանել է հարվածներով: Չնայած այն հանգամանքին, որ հակամարտությունը հանդարտվել է, այն մնում է չկարգավորված։