Զանգեր-Գորայք հատվածում արտակարգ ռեժիմով աշխատանքներ են իրականացվում

Զանգեր-Գորայք հատվածում արտակարգ ռեժիմով աշխատանքներ են իրականացվում

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Զանգեր-Գորայք հատվածում պատկան մարմիններն արտակարգ ռեժիմով աշխատանքներ են իրականացնում։ Այդ մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։

Ճանապարհը սպասարկող ընկերության մեքենաներն աշխատում են առանց դադարների։

Փրկարարական խմբերն արգելափակումից դուրս են բերում մեքենաները, պարեկային կարգախմբերը ապահովում են այդ հատվածով երթևեկող մեքենաների անվտանգությունը և սահմանափակումներ կիրառում՝ նախապես կանխելով վթարները։

Արագ արձագանքման խումբը տեղում տարբեր տեսակի աջակցություն է ցուցաբերում, իսկ «Ճանապարհային դեպարտամենտի» Սյունիքի մարզի պատասխանատուն համակարգում է ճանապարհների մաքրման և դրա համար պատասխանատու անձանց հետ նաև այլ՝ արագ լուծում պահանջող աշխատանքները։

«Վարորդներին խնդրում ենք այդ հատվածում ցուցաբերել զգոնություն՝ պատահարներն ամբողջությամբ բացառելու նպատակով»,- հորդորում են դեպարտամենտից։

 

Leave a comment