Զանգեր-Գորայք հատվածում արտակարգ ռեժիմով աշխատանքներ են իրականացնում։ Հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից։
Ճանապարհը սպասարկող ընկերության մեքենաներն աշխատում են առանց դադարների։
Փրկարարական խմբերը արգելափակումից դուրս են բերում մեքենաները, պարեկային կարգախմբերը ապահովում են այդ հատվածով երթևեկող մեքենաների անվտանգությունը և սահմանափակումներ կիրառում` նախապես արդեն կանխելով վթարները։
Արագ արձագանքման խումբը տեղում տարբեր տեսակի աջակցություն է ցուցաբերում, իսկ Ճանապարհային դեպարտամենտի՝ Սյունիքի մարզի պատասխանատուն համակարգում է ճանապարհների մաքրման և դրա համար պատասխանատու անձանց հետ նաև այլ` արագ լուծում պահանջող աշխատանքները։
Վարորդներին խնդրում են այդ հատվածում ցուցաբերել զգոնություն՝ պատահարները ամբողջությամբ բացառելու նպատակով։