Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Եվրոպայի, Մերձավոր արևելքի և Աֆրիկայի տարածաշրջաններում Dell technologies ընկերության նախագահ Էդրիան Մաքդոնալդի հետ։
Վարչապետը կարևորել է վերջինիս մասնակցությունը Digitec 2026–ին և համագործակցության ընդլայնումը Dell Technologies-ի հետ։ Մասնավորապես, Նիկոլ Փաշինյանը շեշտել է առկա նախագծերի հետագա զարգացման և նոր ներդրումային նախագծերի իրականացման հնարավորությունը։
Էդրիան Մաքդոնալդը բարձր է գնահատել Digitec 2026–ն ու Հայաստանի հետ փոխգործակցությունը՝ միաժամանակ հավելելով, որ Dell technologies–ը պատրաստ է քննարկել մեր երկրում ծրագրերի ընդլայնման հնարավորությունները։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել քննարկումները հետագա աշխատանքների շուրջ։
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: