https://arm.sputniknews.ru/20261121/mahacel-e-legendar-voskerich-pavolvo-bulgarin-109627544.html
Մահացել է լեգենդար ոսկերիչ Պաոլո Բուլգարին
Մահացել է լեգենդար ոսկերիչ Պաոլո Բուլգարին
Sputnik Արմենիա
ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի – Sputnik. Մահացել է աշխարհահռչակ ոսկերիչ Պաոլո Բուլգարին, որն ընտանեկան «Bulgari» ապրանքանիշը դուրս բերեց բարձր նորաձևության աշխարհ։ Նա… 21.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-21T18:56+0400
2026-11-21T18:56+0400
2026-11-21T18:56+0400
մահ
ոսկերիչ
բիզնես
նորաձևություն
պաոլո բուլգարի
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/15/109626631_0:193:1450:1009_1920x0_80_0_0_b5ecfd0a3c085628e3f5e16ab0824bad.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի – Sputnik. Մահացել է աշխարհահռչակ ոսկերիչ Պաոլո Բուլգարին, որն ընտանեկան «Bulgari» ապրանքանիշը դուրս բերեց բարձր նորաձևության աշխարհ։ Նա 89 տարեկան էր։Բուլգարի ընտանիքը, որի խոսքերը մեջբերել է «La Repubblica» թերթը, մեկնաբանել է Պաոլոյի մահը. «Մեր ժամանակների մեծ ոսկերիչը հեռացավ կյանքից»։Ոսկերչական ապրանքանիշը հիմնադրել է Պաոլոյի պապը՝ հույն ներգաղթյալ Սոտիրիոն։ Նա Հռոմ է մեկնել՝ գրպանում ունենալով ընդամենը մի քանի մետաղադրամ։ Իր առաջին արծաթյա իրերի խանութը բացել է 1894 թվականին։«Bulgari»-ին իր ծաղկման գագաթնակետին հասավ 1960–1970-ականներին, երբ ապրանքանիշի հաճախորդների շարքում հայտնվեցին կինոաստղերը։ Ընկերությունը պահպանեց ընտանեկան բիզնեսի կարգավիճակը մինչև 2011 թվականը, երբ այն գնեց ֆրանսիական LVMH կոնսորցիումը։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/15/109626631_0:151:1462:1248_1920x0_80_0_0_09f3c190aa5e863dd8fc3e900956d08f.jpg.webp
մահ, ոսկերիչ, բիզնես, նորաձևություն, պաոլո բուլգարի
մահ, ոսկերիչ, բիզնես, նորաձևություն, պաոլո բուլգարի
ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի – Sputnik. Մահացել է աշխարհահռչակ ոսկերիչ Պաոլո Բուլգարին, որն ընտանեկան «Bulgari» ապրանքանիշը դուրս բերեց բարձր նորաձևության աշխարհ։ Նա 89 տարեկան էր։
Բուլգարի ընտանիքը, որի խոսքերը մեջբերել է «La Repubblica» թերթը, մեկնաբանել է Պաոլոյի մահը. «Մեր ժամանակների մեծ ոսկերիչը հեռացավ կյանքից»։
Ոսկերչական ապրանքանիշը հիմնադրել է Պաոլոյի պապը՝ հույն ներգաղթյալ Սոտիրիոն։ Նա Հռոմ է մեկնել՝ գրպանում ունենալով ընդամենը մի քանի մետաղադրամ։ Իր առաջին արծաթյա իրերի խանութը բացել է 1894 թվականին։
«Bulgari»-ին իր ծաղկման գագաթնակետին հասավ 1960–1970-ականներին, երբ ապրանքանիշի հաճախորդների շարքում հայտնվեցին կինոաստղերը։ Ընկերությունը պահպանեց ընտանեկան բիզնեսի կարգավիճակը մինչև 2011 թվականը, երբ այն գնեց ֆրանսիական LVMH կոնսորցիումը։