«Վայլդբերրիզ» ՍՊԸ-ի գլխավոր տնօրենի փոփոխությունը չի ազդում ընկերության գործառնական գործունեության վրա․ հայտարարություն
Wildberries-ի մամուլի ծառայության պաշտոնական մեկնաբանություն
«Վայլդբերրիզ» ՍՊԸ-ն 2024 թվականից RWB խմբի կազմում է։ Ամբողջ գործառնական գործունեությունը փոխանցվել է խմբի հիմնական ընկերությանը՝ RWB-ին։
Էկոհամակարգի ձևավորման ընթացքում խումբը ձեռք է բերել նոր ընկերություններ, իսկ «Վայլդբերրիզ» ՍՊԸ-ն պահպանել է խմբի որոշ ակտիվների նկատմամբ սեփականության իրավունքը։ Ուստի «Վայլդբերրիզ» ՍՊԸ-ի գլխավոր տնօրենի փոփոխությունը չի ազդում ընկերության գործառնական գործունեության վրա։
Տատյանա Կիմը շարունակում է զբաղվել RWB խմբի ռազմավարական զարգացմամբ։
Վայլդբերրիզի մամուլի ծառայություն Հայաստանում