Հարված է հասցվել Ուկրաինայի ԶՈւ բարձրաստիճան ներկայացուցիչների խորհրդակցության վայրին. ՊՆ

Բաժանորդագրվել

Հարվածներ են հասցվել նաև Ուկրաինայի ԶՈւ կազմավորումների և օտարերկրյա վարձկանների ժամանակավոր տեղակայման կետերին։

ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի – Sputnik. Ռուսաստանի զինուժը հարված է հասցրել Ուկրաինայի զինված ուժերի բարձրաստիճան ներկայացուցիչների և ռազմարդյունաբերական համալիրի ներկայացուցիչների խորհրդակցության անցկացման վայրին։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։

«ՌԴ զինված ուժերի զորախմբավորումների օպերատիվ-մարտավարական ավիացիան, հարվածային անօդաչու թռչող սարքերը, հրթիռային զորքերն ու հրետանին հարված են հասցրել Ուկրաինայի ԶՈւ բարձրաստիճան ներկայացուցիչների և ռազմարդյունաբերական համալիրի, այդ թվում՝ օտարերկրյա ներկայացուցիչների խորհրդակցության անցկացման վայրին», – ասվում է հաղորդագրության մեջ։

Բացի այդ, հարվածներ են հասցվել ուկրաինական զինված կազմավորումների և օտարերկրյա վարձկանների ժամանակավոր տեղակայման կետերին 148 տեղամասում։

Leave a comment