https://arm.sputniknews.ru/20261121/pvotvorik-braziliajum-3-mard-mahacel-e-aveli-qan-60-y-tuzhel-109617402.html
Փոթորիկ Բրազիլիայում. 3 մարդ մահացել է, ավելի քան 60-ը՝ տուժել
Փոթորիկ Բրազիլիայում. 3 մարդ մահացել է, ավելի քան 60-ը՝ տուժել
Sputnik Արմենիա
Տուժած Տուպանսիրատան համայնքի տարածքն ավելի քան 2 հազար քառակուսի կիլոմետր է։ 21.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-21T13:50+0400
2026-11-21T13:50+0400
2026-11-21T13:51+0400
բրազիլիա
փոթորիկ
մահ
տուժածներ
տեսանյութ
տեսանյութեր
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/15/109614649_0:134:928:656_1920x0_80_0_0_2ec98aaea6efb225f0e2040722980868.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի — Sputnik. Բրազիլիայի հարավում սաստիկ փոթորիկ է գրանցվել, որն առաջացել է ամպրոպային գերբջջից (հազվագյուտ ու հզոր ամպային համակարգ՝ ներսում օդի կայուն պտտվող վերընթաց հոսքով)։ Ամենաշատը տուժել է Ռիու Գրանդի դու Սուլ նահանգի Տուպանսիրատան քաղաքը, որի բնակչությունը կազմում է մոտ 20 հազար մարդ։ Մահացել է 3 մարդ, ավելի քան 60 տուժած կա։Փոթորիկն ուղեկցվել է կարկուտով և մինչև 114 կմ/ժ (31,7 մ/վ) արագության հասնող քամու պոռթկումներով, տևել է մեկ ժամից պակաս։ Տարերային աղետից տուժել են նահանգի ևս 32 համայնքներ։Տուպանսիրատանի քաղաքապետ Գուստավո Տերայի տվյալներով՝ 8,6 հազար տներից մոտ 8 հազարը տուժել է։ Քաղաքում ամբողջությամբ դադարեցվել է էլեկտրաէներգիայի և ջրի մատակարարումը, խափանվել է կապը, իսկ փողոցները պատված են տապալված ծառերով և բեկորներով։ Քաղաքի միակ հիվանդանոցի տանիքը պոկվել է, վնասվել է բուժսարքավորումների մի մասը. բուժառուներին և տուժածներին տարհանում են հարևան համայնքներ։Ավերածություններ են արձանագրվել նաև առևտրային և արդյունաբերական օբյեկտներում, գյուղատնտեսության ոլորտում և հացահատիկի պահեստներում։Դեպքի վայր են մեկնել քաղաքացիական պաշտպանության ծառայության աշխատակիցները, հրշեջներն ու ռազմական ոստիկանության ծառայողները։Նահանգի իշխանությունները 340 հազար դոլար են հատկացրել բնակիչներին հրատապ օգնություն ցուցաբերելու համար։Խոշոր հրդեհ Իրաքի հարավում գտնվող առանցքային էլեկտրակայանում. կա 4 զոհ և 30 տուժած
բրազիլիա
2026
Լուրեր
am_HY
Последствия шторма в Бразилии
Sputnik Արմենիա
Последствия шторма в Бразилии
2026-11-21T13:50+0400
true
PT1M48S
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/15/109614649_0:47:928:743_1920x0_80_0_0_7f56843ca7cb7f2fafaccc9cb547ae81.jpg.webp
բրազիլիա, փոթորիկ, մահ, տուժածներ, տեսանյութ, տեսանյութեր, видео
բրազիլիա, փոթորիկ, մահ, տուժածներ, տեսանյութ, տեսանյութեր, видео
Տուժած Տուպանսիրատան համայնքի տարածքն ավելի քան 2 հազար քառակուսի կիլոմետր է։
ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի — Sputnik. Բրազիլիայի հարավում սաստիկ փոթորիկ է գրանցվել, որն առաջացել է ամպրոպային գերբջջից (հազվագյուտ ու հզոր ամպային համակարգ՝ ներսում օդի կայուն պտտվող վերընթաց հոսքով)։ Ամենաշատը տուժել է Ռիու Գրանդի դու Սուլ նահանգի Տուպանսիրատան քաղաքը, որի բնակչությունը կազմում է մոտ 20 հազար մարդ։ Մահացել է 3 մարդ, ավելի քան 60 տուժած կա։
Փոթորիկն ուղեկցվել է կարկուտով և մինչև 114 կմ/ժ (31,7 մ/վ) արագության հասնող քամու պոռթկումներով, տևել է մեկ ժամից պակաս։ Տարերային աղետից տուժել են նահանգի ևս 32 համայնքներ։
Տուպանսիրատանի քաղաքապետ Գուստավո Տերայի տվյալներով՝ 8,6 հազար տներից մոտ 8 հազարը տուժել է։ Քաղաքում ամբողջությամբ դադարեցվել է էլեկտրաէներգիայի և ջրի մատակարարումը, խափանվել է կապը, իսկ փողոցները պատված են տապալված ծառերով և բեկորներով։ Քաղաքի միակ հիվանդանոցի տանիքը պոկվել է, վնասվել է բուժսարքավորումների մի մասը. բուժառուներին և տուժածներին տարհանում են հարևան համայնքներ։
Ավերածություններ են արձանագրվել նաև առևտրային և արդյունաբերական օբյեկտներում, գյուղատնտեսության ոլորտում և հացահատիկի պահեստներում։
Դեպքի վայր են մեկնել քաղաքացիական պաշտպանության ծառայության աշխատակիցները, հրշեջներն ու ռազմական ոստիկանության ծառայողները։
Նահանգի իշխանությունները 340 հազար դոլար են հատկացրել բնակիչներին հրատապ օգնություն ցուցաբերելու համար։