Խոշոր ավտովթար Երևանում․ ավտոմեքենաներ ու տրոլեյբուսներ են բախվել, տուժածներ կան

Բաժանորդագրվել

Բախման հետևանքով «BMW X5»-ը հայտնվել է ճանապարհի մեջտեղում։

ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի – Sputnik. Երևանի Գարեգին Նժդեհի հրապարակում 3 ավտոմեքենա և 2 տրոլեյբուս է բախվել, ինչի հետևանքով կա 2 տուժած։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։

Շղթայական ավտովթարը տեղի է ունեցել ժամը 10։40-ի սահմաններում։

«Բագրատունյաց փողոցում բախվել են «BMW X5»-ը, «Mercedes-Benz G 550»-ը, մեկ այլ «Mercedes» և Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 1 երթուղին սպասարկող երկու տրոլեյբուս։ Բախման հետևանքով «BMW X5»-ը հայտնվել է ճանապարհի մեջտեղում։Տուժածները տեղափոխվել են Երևանի տարբեր մասնագիտացված հիվանդանոցներ»,– գրում է կայքը։

Վթարի փաստով քրեական վարույթ է նախաձեռնվել։ Իրավապահները պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և տուժածների ինքնությունները։

Leave a comment