https://arm.sputniknews.ru/20261121/rd-zinuzhy-harvatsner-e-hascrel-ukrainaji-energetik-objektnerin-ev-razmakan-naverin-109611213.html
ՌԴ զինուժը հարվածներ է հասցրել Ուկրաինայի էներգետիկ օբյեկտներին և ռազմական նավերին
ՌԴ զինուժը հարվածներ է հասցրել Ուկրաինայի էներգետիկ օբյեկտներին և ռազմական նավերին
Sputnik Արմենիա
Կիևում օդային տագնապի ֆոնին պայթյուններ են որոտացել։ 21.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-21T10:18+0400
2026-11-21T10:18+0400
2026-11-21T10:19+0400
դոնբասի պաշտպանություն. ռդ–ի ռազմական հատուկ գործողությունը ուկրաինայում
ռուսաստան
ուկրաինա
նավ
կիև
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/01/13/97907263_0:0:3153:1774_1920x0_80_0_0_00f8d1dc0c9136e114725b0404ea57e9.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի – Sputnik. Ռուսական զինուժն անօդաչու թռչող սարքերով հարվածներ է հասցրել Ուկրաինայի էներգետիկ օբյեկտներին, ինչպես նաև Ուկրաինայի զինված ուժերի շահերը սպասարկող նավերին։ Այս մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։Խոցվել է նաև Ռովենսկի մարզում գտնվող էլեկտրական ենթակայանը, որն էլեկտրաէներգիա էր մատակարարում ռազմական արդյունաբերության ձեռնարկություններին։ Բացի այդ, ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ գիշերվա ընթացքում որսացել և ոչնչացրել են ուկրաինական 275 անօդաչու թռչող սարք։Նշվում է, որ անօդաչու թռչող սարքերը խոցվել են Բելգորոդի, Բրյանսկի, Վորոնեժի, Կալուգայի, Կուրսկի, Լենինգրադի, Նովգորոդի, Օրյոլի, Պսկովի, Ռոստովի և Սմոլենսկի մարզերի, Ղրիմի, ինչպես նաև Սև ծովի երկնքում։ Լենինգրադի մարզի տարածքում խոցվել է Ուկրաինայի զինված ուժերի 61 անօդաչու թռչող սարք։Ուկրաինական լրատվամիջոցները հայտնում են, որ օդային տագնապի ֆոնին Կիևում պայթյուններ են որոտացել։Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
ուկրաինա
կիև
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/01/13/97907263_424:0:3153:2047_1920x0_80_0_0_0d4c278d111d02d65ca3f338825714e7.jpg.webp
ռուսաստան, ուկրաինա, նավ, կիև
ռուսաստան, ուկրաինա, նավ, կիև
Կիևում օդային տագնապի ֆոնին պայթյուններ են որոտացել։
ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի – Sputnik. Ռուսական զինուժն անօդաչու թռչող սարքերով հարվածներ է հասցրել Ուկրաինայի էներգետիկ օբյեկտներին, ինչպես նաև Ուկրաինայի զինված ուժերի շահերը սպասարկող նավերին։ Այս մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
Դնեպրոպետրովսկի մարզում խոցվել է Կրիվոյ Ռոգի ջերմաէլեկտրակայանը, որն ապահովում էր Ուկրաինայի ռազմական արդյունաբերության ձեռնարկությունների աշխատանքը։ Սև ծովում՝ Օդեսայի շրջանում, խոցվել է բեռնատար նավ, որը Ուկրաինայի զինված ուժերի կարիքների համար երկակի նշանակության բեռներ էր տեղափոխում։
Խոցվել է նաև Ռովենսկի մարզում գտնվող էլեկտրական ենթակայանը, որն էլեկտրաէներգիա էր մատակարարում ռազմական արդյունաբերության ձեռնարկություններին։ Բացի այդ, ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ գիշերվա ընթացքում որսացել և ոչնչացրել են ուկրաինական 275 անօդաչու թռչող սարք։
Նշվում է, որ անօդաչու թռչող սարքերը խոցվել են Բելգորոդի, Բրյանսկի, Վորոնեժի, Կալուգայի, Կուրսկի, Լենինգրադի, Նովգորոդի, Օրյոլի, Պսկովի, Ռոստովի և Սմոլենսկի մարզերի, Ղրիմի, ինչպես նաև Սև ծովի երկնքում։ Լենինգրադի մարզի տարածքում խոցվել է Ուկրաինայի զինված ուժերի 61 անօդաչու թռչող սարք։
Ուկրաինական լրատվամիջոցները հայտնում են, որ օդային տագնապի ֆոնին Կիևում պայթյուններ են որոտացել։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։