Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ բանակցել Հորմուզի նեղուցի բացման շուրջ. Արաղչի

Բաժանորդագրվել

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին ընդգծել է` Թեհրանի պահանջը հստակ է։

ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի – Sputnik. Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ բանակցել Հորմուզի նեղուցի բացման շուրջ, սակայն Վաշինգտոնը պետք է պատրաստակամություն հայտնի Թեհրանի հետ համաձայնության գալու համար։ Այս հայտարարությունն արել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին «Իրան» (Iran) պարբերականին տված հարցազրույցում։

«Մեր պահանջը հստակ է` Հորմուզի նեղուցը բացելու համար անհրաժեշտ է կատարել մեր առաջ քաշած յոթ պայմանները»,– ասել է նա։

Արաղչին ընդգծել է` եթե ամերիկացիներն ունեն իրենց առաջարկներն ու մոտեցումներն այդ պայմանների իրականացման վերաբերյալ, ապա Իրանը բաց է երկխոսության համար։

Նշենք, որ յոթ պայմանները վերաբերում են իրանական նավահանգիստների ծովային շրջափակման վերացմանը, ռազմական գործողությունների դադարեցմանը (ներառյալ` հրադադար Լիբանանում), սառեցված ակտիվների ապասառեցմանը, նավթի վաճառքի նկատմամբ պատժամիջոցների չեղարկմանը, անվտանգության երաշխիքներին և ուժերի կրճատմանը, պատերազմական վնասների փոխհատուցմանը։

Leave a comment