Ադրբեջանցիները փորձում են յուրացնել նաև Սպենդիարյանի «Ալմաստ» օպերան

Ադրբեջանական կողմը փորձում է յուրացնել նաև Ալեքսանդր Սպենդիարյանի «Ալմաստ» օպերան՝ պնդելով, թե ստեղծագործության մեջ օգտագործվել են, այսպես կոչված, «ադրբեջանական» մեղեդիներ։ Սակայն օպերայի ոգեշնչման աղբյուրն ու գրական հիմքը Հովհաննես Թումանյանի «Թմկաբերդի առումը» պոեմն է։

1916 թվականի գարնանը Ալեքսանդր Սպենդիարյանը Թիֆլիսում հանդիպել է Հովհաննես Թումանյանին և ծանոթացել նրա ստեղծագործություններին։ Բանաստեղծի դստեր՝ Նվարդ Թումանյանի վկայությամբ՝ Սպենդիարյանին հատկապես հիացրել է աշուղի սկզբներգը, որը նա ցանկացել է դարձնել օպերայի վոկալ նախերգանքը։ Կոմպոզիտորի խնդրանքով Թումանյանն ստանձնել է օպերային սցենար գրելու գործը, սակայն այն չի իրագործել։ Ի վերջո, 1918 թվականին ռուս բանաստեղծուհի Սոֆիա Պարնոկը պոեմը վերածել է օպերային լիբրետոյի, որից հետո Սպենդիարյանն անմիջապես սկսել է աշխատել օպերայի վրա։ Հետագայում լիբրետոն խմբագրել և հայերեն է թարգմանել Տիգրան Հախումյանը։

«Ալմաստ» օպերայի ստեղծման պատմությունը ևս մեկ անգամ փաստում է դրա հայկական գրական ակունքները և ի ցույց դնում ադրբեջանական կողմի պնդումների անհեթեթությունը։

«Գեղարդ» հիմնադրամ

Leave a comment