Հայաստանը համերաշխություն է հայտնում Վրաստանին այս դժվարին պահին. Փաշինյան

Քաղաքականություն

20.11.2026 | 23:39

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցություն է հայտնել Թբիլիսիում պայթյունի հետևանքով զոհվածների հարազատներին։

«Խորին ցավակցություն եմ հայտնում Թբիլիսիում տեղի ունեցած ողբերգական պայթյունի հետևանքով զոհվածների ընտանիքներին և շուտափույթ ապաքինում մաղթում բոլոր տուժածներին։

Հայաստանը համերաշխություն է հայտնում Վրաստանի կառավարությանը և ժողովրդին այս դժվարին պահին»,- X-ի իր էջում գրել է  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Հիշեցնենք՝  Թբիլիսիում գտնվող բնակելի շենքում նոյեմբերի 19-ի առավոտյան պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով 6 մարդ զոհվել է։ Վրաստանում նոյեմբերի 22-ը հայտարարվել է սգո օր։

Leave a comment