Զատկից հետո ներկած ձուն մեզ պետք չէ, պարոն Փաշինյան

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ընդգծում է՝ ընդդիմության պայքարը Փաշինյանի ազգակործան քայլերի դեմ է, իսկ Փաշինյանի  «առաջարկը» ընդդիմությանը, թե Ալիևի պահանջով նոր սահմանադրության անցկացումից հետո ինքը «կհեռանա», զուտ  առևտուր է․

«Ու՞մ է պետք քո հրաժարականը Անկախության հռչակագիրը Սահմանադրության նախաբանից հեռացնելուց հետո։

Մարդը 8 տարուց ավելի՝ պետության վարչապետ է և դեռ չի հասկացել, որ մեր պայքարը ոչ թե զուտ իր անձի, այլ իր ազգակործան քայլերի դեմ է։

Իմ պայքարը Անկախության հռչակագրի բովանդակությունը պահպանելու և սեպտեմբերի 21-ի խորհուրդը պաշտպանելու մեջ է։

Առևտուր է անում, թե բա՝ եթե հանրաքվե անենք, դրանից հետո էլ վարչապետ չեմ լինի։

Այ մարդ, իմ պայքարը հանրաքվեն թույլ չտալու և Անկախության հռչակագիրը մնալու համար է։

Ալիևի պահանջը կատարելուց հետո ինձ ի՞նչ՝ դու վարչապե՞տ ես մնալու, թե՞  չէ։

Զատկից հետո ներկած ձուն մեզ պետք չէ, պարոն Փաշինյան»։

Leave a comment