Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ քննարկվել է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է Շանհայի վարկանիշավորման ցանկի առաջին հինգ տասնյակի համալսարաններում սովորողների զորակոչի տարիքային շեմը փոփոխել։
Առաջարկվում է միայն այս խմբի քաղաքացիների համար զինծառայության տարիքային վերին շեմը 27 տարեկանի փոխարեն սահմանել 32 տարեկան։