https://arm.sputniknews.ru/20261120/aram-an-ajcelel-e-libanani-nakhagahin-ev-hravirel-bacelu–katvoghikvosarani–nvor-kentrvony–109599137.html
Արամ Ա–ն այցելել է Լիբանանի նախագահին և հրավիրել բացելու կաթողիկոսարանի նոր կենտրոնը
Արամ Ա–ն այցելել է Լիբանանի նախագահին և հրավիրել բացելու կաթողիկոսարանի նոր կենտրոնը
Sputnik Արմենիա
Վեհափառ հայրապետը վերահաստատել է, որ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը զորակցում է Լիբանանի անկախության, տարածքային ամբողջականության և ինքնիշխանության… 20.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-20T21:02+0400
2026-11-20T21:02+0400
2026-11-20T21:03+0400
արամ առաջին կաթողիկոս
լիբանան
արցախի նախագահ արայիկ հարությունյան
տանն կիլիկիո կաթողիկե հայոց պատրիարք ռաֆայել պետրոս մինասյան
ժոզեֆ աուն
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/14/109597868_0:83:1600:983_1920x0_80_0_0_b261ce27e37e751e6bd1d2c0247e552b.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի — Sputnik. Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա–ն այցելել է Լիբանանի Հանրապետության նախագահ, գեներալ Ժոզեֆ Աունին։ Տեղեկությունը հայտնում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության մամուլի ծառայությունը։ Արամ Ա–ին ուղեկցել են Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության կենտրոնական վարչության ներկայացուցիչներ։Նորին Սրբությունն ընդգծել է Լիբանանի տարածքային ամբողջականության, պետական ինքնիշխանության և անկախության պահպանման հրամայականը և կարևորել հարավային Լիբանանի օկուպացված տարածքներից Իսրայելի հեռանալու անհրաժեշտությունը։Վեհափառ Հայրապետը վերահաստատել է, որ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը՝ իր աշխարհասփյուռ թեմերով ու համայնքներով, ինչպես նաև Լիբանանի և սփյուռքի հայությունը, զորակցում են Լիբանանի անկախության, տարածքային ամբողջականության և ինքնիշխանության ամրապնդմանն ուղղված ջանքերին։Հանդիպման ընթացքում Վեհափառ հայրապետը նաև շնորհավորել է նախագահ Ժոզեֆ Աունին՝ Լիբանանի Անկախության տոնի առթիվ։ Իր հերթին Ժոզեֆ Աունը բարձր է գնահատել լիբանանահայ համայնքի նշանակալի ներդրումը Լիբանանի հասարակական կյանքում՝ ընդգծելով, որ հայ համայնքը Լիբանանի հասարակության անբաժանելի մասն է և իր ակտիվ մասնակցությամբ կարևոր դեր ունի երկրի զարգացման ու բարգավաճման գործում։Հանդիպման ավարտին Արամ Ա–ն Լիբանանի նախագահին հրավիրել է պաշտոնապես բացելու կաթողիկոսարանի՝ վերջերս կառուցված Բեզիքյան համագումարների նոր կենտրոնը։
լիբանան
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/14/109597868_90:0:1511:1066_1920x0_80_0_0_b37eaca8884e9d71f08570b2c72a8dfb.jpg.webp
արամ առաջին կաթողիկոս, լիբանան, արցախի նախագահ արայիկ հարությունյան, տանն կիլիկիո կաթողիկե հայոց պատրիարք ռաֆայել պետրոս մինասյան, ժոզեֆ աուն
արամ առաջին կաթողիկոս, լիբանան, արցախի նախագահ արայիկ հարությունյան, տանն կիլիկիո կաթողիկե հայոց պատրիարք ռաֆայել պետրոս մինասյան, ժոզեֆ աուն
Վեհափառ հայրապետը վերահաստատել է, որ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը զորակցում է Լիբանանի անկախության, տարածքային ամբողջականության և ինքնիշխանության ամրապնդմանն ուղղված ջանքերին։
Արամ Ա–ին ուղեկցել են Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության կենտրոնական վարչության ներկայացուցիչներ։
«Հանդիպման ընթացքում Վեհափառ հայրապետն իր զորակցությունն է հայտնել Լիբանանի նախագահին՝ բարձր գնահատելով նրա շարունակական ջանքերը՝ ուղղված Լիբանանի ազգային միասնության և ներքին խաղաղության ամրապնդմանը, երկրի տնտեսության զարգացմանը, ինչպես նաև անվտանգության և կայունության պահպանմանը»,– ասված է հաղորդագրության մեջ։
Նորին Սրբությունն ընդգծել է Լիբանանի տարածքային ամբողջականության, պետական ինքնիշխանության և անկախության պահպանման հրամայականը և կարևորել հարավային Լիբանանի օկուպացված տարածքներից Իսրայելի հեռանալու անհրաժեշտությունը։
Վեհափառ Հայրապետը վերահաստատել է, որ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը՝ իր աշխարհասփյուռ թեմերով ու համայնքներով, ինչպես նաև Լիբանանի և սփյուռքի հայությունը, զորակցում են Լիբանանի անկախության, տարածքային ամբողջականության և ինքնիշխանության ամրապնդմանն ուղղված ջանքերին։
Հանդիպման ընթացքում Վեհափառ հայրապետը նաև շնորհավորել է նախագահ Ժոզեֆ Աունին՝ Լիբանանի Անկախության տոնի առթիվ։
Իր հերթին Ժոզեֆ Աունը բարձր է գնահատել լիբանանահայ համայնքի նշանակալի ներդրումը Լիբանանի հասարակական կյանքում՝ ընդգծելով, որ հայ համայնքը Լիբանանի հասարակության անբաժանելի մասն է և իր ակտիվ մասնակցությամբ կարևոր դեր ունի երկրի զարգացման ու բարգավաճման գործում։
Հանդիպման ավարտին Արամ Ա–ն Լիբանանի նախագահին հրավիրել է պաշտոնապես բացելու կաթողիկոսարանի՝ վերջերս կառուցված Բեզիքյան համագումարների նոր կենտրոնը։