Զինծառայողների կյանքը վիճակագրական մանիպուլյացիաների առարկա չէ․ Մարիաննա Ղահրամանյան

ՀՀ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Մարիաննա Ղահրամանյանը գրում է․ «Բառախաղի մի՜ դիմեք, ես խոսել եմ ԶՈւ-երում ՈՉ ՄԱՐՏԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ մահացության դեպքերից` ներկայացնելով պաշտոն աղբյուր դատախազությանը հղում արված տվյալներ։

Վստահաբար, ՊՆ-ում լավ են հասկանում խոսույթում օգտագործվող տերմինաբանության և բառերի ընտրության էական նշանակությունը և շարունակում են բառային մանիպուլյացիան` օգտագործելով իմ կողմից չկիրառված` «բանակում տեղի ունեցած» կամ «բանակում տեղի չունեցած» ձևակերպումները։

Զինծառայողների կյանքը վիճակագրական մանիպուլյացիաների առարկա չէ»։

Leave a comment