Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում Թբիլիսիում տեղի ունեցած ողբերգական պայթյունի կապակցությամբ. ՀՀ ԱԳՄԱՆ

Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում Թբիլիսիում տեղի ունեցած ողբերգական պայթյունի կապակցությամբ. ՀՀ ԱԳՄԱՆ

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Հայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարությունը ցավակցություն է հայտնել Թբիլիսիի Փոնիճալա թաղամասում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ, որը մարդկային կյանքեր է խլել։

Այս մասին ասվում է ՀՀ ԱԳՄԱՆ-ի՝ «X»-ում հրապարակված հաղորդագրությունում։

«Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում Թբիլիսիի Փոնիճալա թաղամասում տեղի ունեցած ողբերգական պայթյունի կապակցությամբ, որը մարդկային կյանքեր է խլել»,- ասվում է հաղորդագրության մեջ։

ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչությունը ցավակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներին և հարազատներին՝ վիրավորներին մաղթելով շուտափույթ ապաքինում։

«Այս դժվարին պահին մենք համերաշխ ենք եղբայրական Վրաստանի ժողովրդի հետ»,- ասվում է ցավակցական ուղերձում։

Հիշեցնենք, որ Վրաստանում բնակելի շենքում պայթյունի հետևանքով 6 մարդ է զոհվել, երկրում Սգո օր է հայտարարվել։

Leave a comment