ԵՄ ներկայացուցիչների՝ Մոսկվա այցելության հստակ ամսաթվեր դեռ չկան․ Պեսկով

Եվրոպական միության ներկայացուցիչների՝ Մոսկվա այցելության հստակ ամսաթվեր դեռ չկան. այս մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Պեսկովի խոսքով՝ Ռուսաստանը նրանց հրավիրել է Մոսկվա իրենց դիրքորոշման համար, որպեսզի հնարավոր լինի շարունակել երկխոսությունը Ուկրաինայում իրավիճակի կարգավորման շուրջ։ 

«Ոչ, հստակ ամսաթվեր դեռ չկան», – ասել է Կրեմլի ներկայացուցիչը՝ պատասխանելով «ՌԻԱ Նովոստի»-ի հարցին, թե արդյոք որոշվել են այցի ժամկետները։

Leave a comment