Ես ասում եմ՝ ձեզ տալիս եմ ինձ հեռացնելու հնարավորություն, ասում են՝ երբեք․ Փաշինյան

Ես ասում եմ՝ ձեզ տալիս եմ ինձ հեռացնելու հնարավորություն, ասում են՝ երբեք․ Փաշինյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Ես հիմա էլ եմ կարծում, որ տվյալ անձը ամենամեծ քաղաքական բարերարն է քաղաքական մեծամասնության համար, մեզ պետք է՝ ինքը խոսի, և այսպիսի ընդդիմություն ունենալը պարզապես երազանք է։ Այս մասին այսօր Ազգային ժողովում իր ելույթում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա նշեց, որ երկուշաբթի օրը կհրապարակվի նոր Սահմանադրության նախագիծը, և ինքը ուղերձով հանդես կգա։ «Ես առաջարկում եմ, որ ընդդիմությունն ապահովի անհրաժեշտ վեց ձայնը և գնանք հանրաքվեի։ Եթե ժողովուրդը դեմ քվեարկի, ես հրաժարական եմ տալիս մեկ շաբաթվա ընթացքում, եթե ժողովուրդը կողմ է քվեարկում, ես հաջորդ ընտրություններում չեմ առաջադրվում որպես վարչապետի թեկնածու»,-ասաց նա և նշեց, որ եթե բռնապետություն լիներ, ինչի՞ էին դիմում, «թաթիկներից» կբռնեին, քվեարկել կտային։

«Ես ասում եմ՝ ձեզ տալիս եմ ինձ հեռացնելու հնարավորություն, ասում են՝ երբեք, թողնում են դահլիճից գնում են»,-ասաց նա։

Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ Հայ Յեղափոխական Դաշնակցության ծրագրի մեջ Միացյալ Հայաստանը և պատմական հողերի վերադարձը կամ ազատագրումը արձանագրված են որպես կուսակցության նպատակ։ «Ձեր պատգամավորը ասում է՝ իրավունք չունենք երազենք, երբ դուք ուրիշի մասին երազում եք, ուրիշն էլ ձեր մասին է երազում»,-ասաց նա։ Վարչապետն ասաց, որ 1991 թվականի սեպտեմբերի 21-ին անկախություն ենք հռչակագրել, սեպտեմբերի 23-ից սկսել ենք անկախությունից հրաժարման գրոծըթնացը։

Leave a comment