ԱՄՆ Սենատում մերժել են բանաձևը, որը նախագահ Դոնալդ Թրամփից կպահանջեր դադարեցնել Իրանի դեմ հարվածները։
Քվեարկությունը տեղի է ունեցել Սենատի լիագումար նիստի ընթացքում պատերազմական լիազորություններին վերաբերող բանաձևի նախագծի շուրջ։
51 սենատոր դեմ է քվեարկել առաջարկին, իսկ 48 օրենսդիր՝ կողմ։
Փենսիլվանիայից սենատոր Ջոն Ֆետերմանը, ով հայտնի է Իսրայելին աջակցող իր դիրքորոշմամբ, Դեմոկրատական կուսակցության միակ անդամն է եղել, որը դեմ է քվեարկել բանաձևին։
Հանրապետական սենատորներ Սյուզան Քոլինզը, Լիզա Մուրկովսկին և Ռենդ Փոլը սատարել են դեմոկրատների նախաձեռնությունը՝ կողմ քվեարկելով առաջարկին։