NYT Cooking-ը` The New York Times-ի խոհարարական հարթակնը, որը ներկայացնում է հազարավոր բաղադրատոմսեր, պատրաստման եղանակներ և խոհարարական խորհուրդներ, անդրադարձել է հայկական ղափային, բուսակերներին առաջարկելով այն դարձնել Գոհաբանության օրվա գլխավոր ուտեստը։ Ներկայացնենք անդրադարձը ստորև՝
Այս տպավորիչ ուտեստը, որը կարող է Գոհաբանության օրվա տոնական սեղանի կենտրոնական զարդը դառնալ, պատրաստվում է հայկական ավանդական ղափամայի օրինակով։
Ղափաման իսկական աշնանային ուտեստ է։ Թեև դրա պատրաստման տարբերակները բազմաթիվ են, սովորաբար այն պատրաստում են ջեռոցում խորոված դդմից, որի վրա մեղր են քսում, իսկ ներսը լցնում բրնձով, ընկույզով և չորացրած մրգերով, օրինակ՝ ծիրանով ու բալով։
Գոհաբանության օրվա սեղանի համար ավելի աղի ուտեստ ստանալու նպատակով այս բաղադրատոմսը ոգեշնչված է հարևան Իրանի և Միջերկրածովյան խոհանոցներից։ Այնտեղ տարածված այնպիսի ուտեստներ, ինչպիսիք են չորացրած մրգերով համեմված ադաս փոլոն և տապակած սոխով մատուցվող մուջադարան, վկայում են բրնձի ու ոսպի սննդարար և հագեցնող հատկությունների մասին։
Ի տարբերություն հնդկահավի՝ այս ուտեստը շատ հեշտ է բաժանել հենց տոնական սեղանի շուրջ՝ ստեղծելով տպավորիչ տեսարան։ Դդմի բնական ակոսները կարելի է օգտագործել որպես կտրման ուղեցույց։ Կտրելիս դդմի կտորները նրբորեն կբացվեն ափսեի մեջ, իսկ դրանց հետևից դուրս կգա բուրավետ, շոգեխաշած բրինձը։
Խոր աշունը բնության վերածննդի եղանակը չէ, սակայն այս ուտեստը ծաղկի պես բացվում է՝ դառնալով տոնական սեղանի իսկական զարդը, գրում է պարբերակնը։