Սպիտակ տան կիբեռանվտանգության տնօրեն Շոն Քերնկրոսը հեռանում է զբաղեցրած պաշտոնից։
Այս մասին հայտնում է Axios-ը՝ հղում անելով իրազեկ աղբյուրներին։
Նրանց փոխանցմամբ՝ Քերնկրոսը չի ցանկացել պաշտոնավարել ևս երկու տարի և որոշել է հեռանալ այժմ, որպեսզի Սպիտակ տունը ժամանակ ունենա Սենատի աջակցությունը ստանալու համար՝ մինչև հունվարին դեմոկրատների՝ իշխանության գալը։
Պարբերականը նրա հեռանալը բնութագրում է որպես բարեկամական՝ նշելով, որ Սպիտակ տունը դեռևս չի մեկնաբանել այդ տեղեկությունը։
Axios-ի դիտարկմամբ՝ կիբեռանվտանգության ոլորտում կադրային փոփոխությունները տեղի են ունենում այն ժամանակ, երբ ԱՄՆ-ը բախվում է կրիտիկական ենթակառուցվածքների աշխատանքի խափանումների և արհեստական բանականության արագ զարգացման հետ։ Վերջինս ընդլայնում է ինչպես կիբեռպաշտպանության մասնագետների, այնպես էլ հաքերների հնարավորությունները։