Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հույս է հայտնել, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նույնպես շահագրգռված է հակամարտության կարգավորման շուրջ համաձայնության հասնելու հարցում։
Այս մասին X սոցիալական ցանցում հայտնել է Fox News-ի լրագրող Այշա Հասնին՝ փոխանցելով Թրամփի խոսքերը։
«Նա՝ Պուտինը, ցանկանում է գործարք կնքել, և հուսով եմ՝ Զելենսկին նույնպես։ Կարծում եմ՝ նա ցանկանում է դա», – լրագրողի փոխանցմամբ՝ ասել է ԱՄՆ նախագահը։