Փաշինյանը Հայաստանը դարձրել է աշխարհաքաղաքական շահերի բախման մանրադրամի. Լիլիթ Գալստյան

«Բռնության դեմ պայքարող, բարեվարքության խոստում տված քաղաքական ուժի առաջնորդը երեկ սեփական հարկի տակ կին լրագրողին անվանեց «եղկելի»»,-ԱԺ նիստում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալսըտյանը։

Ընդդիմադիր պատգամավորը շեշետեց, որ Փաշինյանը նույն որակավորումը տվել է նաև ընդդիմությանը«Ինքնին «Եռաբլուր» և «Մանրադրամ» բառերն իրար կողքի դնելը բարոյական չէ, որովհետև, առհասարակ, հայի համար Եռաբլուրն արժանապատվության, ցավի, ամոթի նաև պարտքի տարածք է։ Այն կարող էր չընդլայնվել և որպես խարան չմնալ մեր պատմության էջերում, եթե երկիրը հավասարակշռված ներքին և արտաքին քաղաքականություն ունենար, եթե երկրի ղեկը ստանձնած անձնավորությունը գիտակցեր ազգային շահի առաջնահերթությունը, եթե «իշխանություն, թե պետական շահ» դիլեմայում ընտրվեր հայկական պետության շահը ու հիմա բոլոր կարմիր գծերը հատած Փաշինյանը փորձում է իրեն դիրքավորել որպես կրքոտ հռետոր»,- ասաց Գալստյանը՝ հակադարձելով, որ իրականում կրքոտ հռետորները Նժդեհը, Չերչիլն ու Արամ Մանուկյանն են եղել։

Նշելով, որ պատմությունը Փաշինյանին լրիվ այլ գնահատական է տալու, իսկ նրա վարքն ցայտնոտի և փակուղու դրսևորում է՝ Գալստյանը հիշեցրեց, որ նա տապալել է իր բոլոր խոստումները, հրապարակավ հրաժարվել իր նախկին հայտարարություններից և ներկայում առաջարկում է «իրական Հայաստանը», որն իր վախերի, անկարողության և անձնական արժեհամակարգի պրոյեկցիան է։

Ընդդիմադիր պատգամավորը նկատեց, որ անհավասարակշիռ վարքը Փաշինյանը դրսևորել է նաև արտաքին քաղաքականության մեջ՝ Հայաստանը դարձնելով աշխարհաքաղաքական շահերի բախման մանրադրամ»։, ովքեր «շահարկում» են ու «մանրադրամ դարձնում «Եռաբլուրը»»։

Leave a comment