Մերցն առաջարկել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների աստիճանական վերացման հնարավորությունը

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցն առաջարկել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների աստիճանական վերացման հնարավորությունը՝ պայմանով, որ Մոսկվան համաձայնի խաղաղ բանակցությունների և զիջումների գնա Ուկրաինայի հարցում։

Ըստ Մերցի՝ տարածքային խնդիրների շուրջ քննարկումների մեկնարկային կետը պետք է լինի ներկայիս ռազմաճակատի գիծը։ Բացի այդ, Կիևի համար պետք է բաց մնա դեպի Եվրոպա ինտեգրման ուղին։

«Դրա դիմաց, որոշակի պայմանների առկայության դեպքում, Ռուսաստանի դեմ պատժամիջոցները կվերացվեն փուլ առ փուլ», – հայտարարել է կառավարության ղեկավարը Բեռլինում Կամակիցների կոալիցիայի հանդիպումից հետո։

 

 

Leave a comment