Ռուսաստանը և Վրաստանը վերսկսում են ուղիղ երկխոսությունը հատուկ ներկայացուցիչների մակարդակով

Նոյեմբերի 19-ին Մինսկում, ռուս-վրացական ուղիղ երկխոսության վերսկսման շրջանակներում, Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը հանդիպել է Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունների գծով Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Գեորգի Զուրաբաշվիլիի հետ։

Կողմերը բովանդակալից մտքերի փոխանակում են ունեցել երկկողմ փոխգործակցությանն առնչվող ընթացիկ հարցերի շուրջ՝ հատուկ ուշադրություն դարձնելով առևտրատնտեսական, մշակութային և հումանիտար համագործակցությանը։ Ձեռք են բերվել մի շարք գործնական պայմանավորվածություններ։

Քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգության հարցեր։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել շփումները՝ Ռուսաստանի և Վրաստանի միջև հարաբերությունների հետագա զարգացման նպատակով։

Leave a comment