Բագրատ Սրբազանի տնային կալանքը երկարաձգեցին

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստյանյանի և մյուսների գործով դատական հերթական նիստին քննվել է Բագրատ Սրբազանի խափանման միջոցի հարցը ։

Նրա տնային կալանքի ժամկետը երկարաձգվել է ևս 3 ամսով։   

Դատական նիստն ընթացել է դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, Սրբազանի տնային կալանքը երկարաձգելու որոշումը նա է կայացրել։

Leave a comment