Մահացած զինծառայողը Գավառից էր. նա 19 տարեկան էր

Նախօրեին Սոթքի զորամասում մահացած հայտնաբերված զինծառայողը Գեղարքունիքի մարզի Գավառ բնակավայրից էր՝ Նարեկ Բադալյանը։ Նա 19 տարեկան էր, մեկ տարի առաջ էր զորակոչվել բանակ։

6 ամիս ծառայելուց հետո նա դիմում էր գրել և անցել պայմանագրային ծառայության։ «Շատ լավ տղա էր, ապրում էր մեծ եղբոր և մայրիկի հետ։ Ահավոր ցավ է բոլորիս համար, կատարվածից ցնցված ենք, մինչև հիմա ուշքի չենք գալիս»,– NEWS.am—ի հետ զրույցում ասացին Գավառի բնակիչներից մեկը, ով ճանաչում է ընտանիքին։

Հիշեցնենք՝ նախօրեին Սոթքի զորամասում մահացել է պայմանագրային զինծառայող Ն. Բ.-ն:

Նախնական տեղեկություններով՝ զինծառայողը կրակել է իր գլխին։

Leave a comment