Օլիմպիական չեմպիոնը երեք տարով որակազրկվել է դոպինգի համար

Տոկիոյի Օլիմպիական խաղերի կանանց մարաթոնյան վազքի չեմպիոն Պերես Ջեպչիրչիրը հակադոպինգային կանոնները խախտելու համար որակազրկվել է երեք տարով, հայտնում է Աթլետիկայի ամբողջականության անկախ մարմինը (Athletics Integrity Unit)։

Քենիացի մարզիկի` օգոստոսին վերցված դոպինգ նմուշի հետազոտությունը դրական արդյունք է տվել էրիթրոպոետինի (EPO) նկատմամբ։ Հոկտեմբերին աթլետը ժամանակավորապես հեռացվել էր մրցումներից։

33-ամյա Ջեպչիրչիրը 2025 թվականի աշխարհի չեմպիոնն է։

Leave a comment